Մատչելիության հղումներ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Քրիստիան Տեր-Ստեփանյանին ազատել է Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի, Ջիվան Թաբիբյանին՝ ԵԱՀԿ-ում հայաստանյան առաքելության ղեկավարի, իսկ Զոհրաբ Մնացականյանին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի եւ ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի ներկայացուցչի պարտականություններից:

Չոհրաբ Մնացականյանը նշանակվել է Երախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, իսկ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն այսուհետ կկատարի նաեւ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պարտականությունները:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը խիստ բանաձեւ էր ընդունել Հայաստանի հետընտրական զարգացումների վերաբերյալ, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ) բավական քննադատական զեկույց էր ներկայացրել Հայաստանում անցած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG