Մատչելիության հղումներ

logo-print

Սիրողական բռնցքամարտի միջազգային երիտասարդական առաջնությունը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում


Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան ցանկանում է հաջորդ տարի երիտասարդական առաջնությունն անցկացնել Հայաստանում: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հայտնել է ասոցիացիայի նախագահ Չինգ Կուո Վուն:

Նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը ողջունել է այդ մտադրությունը: Նա ասել է, որ Պեկինի Օլիմպիական խաղերին մասնակցելու են հայաստանցի չորս բռնցքամարտիկներ, եւ հույս է հայտնել, որ նրանք հաջող հանդես կգան` վերականգնելով հայկական բռնցքամարտի բարի համբավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG