Մատչելիության հղումներ

Հայաստանցի չորս քաղաքացիական անձի եւ մեկ ժամկետային զինծառայողի` ադրբեջանական կողմում գտնվելու փաստի վրա է ուշադրություն հրավիրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` շաբաթ օրը ընդունելով Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին:

Պնդելով, որ հինգ հայաստանցիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք եւ կտտանքներ են գործադրվում, նախարարը հայցել է Ջեյմս Ռեյնոլդսի աջակցությունը դրանց դադարեցման, ապա նաեւ փետրվարին պետական սահմանի Նոյեմբերյանի հատվածը խախտելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Արզու Նուրուդդին-օղլի Էյուբովի հետ հայաստանցիների փոխանակման հարցում:

Սեյրան Օհանյանը, ով գլխավորում է Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, կարեւորել է նաեւ «Արաբո»-ի եւ եւս մի քանի ջոկատների` ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած ազատամարտիկների ճակատագրի հարցը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` նախարարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության առաքելությունը եւ հավաստիացրել, որ Հայաստանը եղել եւ մնում է կազմակերպության գործունեության հիմքում ընկած մարդասիրական սկզբունքների եւ արժեքների կողմնակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG