Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի նորընտիր խորհրդարանը սկսեց իր աշխատանքը, ընդդիմադիրները պատռեցին իրենց մանդատները


Այսօր Վրաստանի նորընտիր խորհրդարանը սկսեց իր աշխատանքը եւ խոսնակ ընտրեց նախկին արտգործնախարար Դավիթ Բաքրաձեին, իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ խորհրդարանի առջեւ կազմակերպած հանրահավաքում պատռեցին իրենց պատգամավորական մանդատները, հայտարարելով, թե չեն մասնակցելու խորհրդարանի աշխատանքին:

Նստաշրջանը պետք է սկսվեր երեք օրից, սակայն նախագահ Սահակաշվիլին երեկ ուշ երեկոյան այն հրավիրեց այսօր` ժամանակ չտալով ընդդիմությանը մեծ հանրահավաք նախապատրաստել: Արեւմտյան գործակալությունների վկայությամբ՝ այսօրվա հանրահավաքին մասնակցում էր մի քանի հարյուր մարդ:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը, որը ներկա էր նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացմանը, դուրս եկավ ընդդիմության հանրահավաքի մասնակիցների մոտ եւ միասնության կոչ արեց Վրաստանի ժողովրդին:

Ընդդիմության առաջնորդները, որոնք պնդում են, թե խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, խոստացել էին շրջափակել խորհրդարանի շենքը եւ պատգամավորներին ներս չթողնել: Սակայն այսօր նրանք միայն «դավաճան» անվանեցին խորհրդարան մտնողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG