Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` հանդիպումը կայացել է Ֆիննական ծովածոցի ափին գտնվող Կոնստանտինի պալատում:

Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ երկու ղեկավարները քննարկել են «երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությունը»:

Նախագահները համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել են մինչեւ հունիսի վերջը համաձայնեցնել Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման պայմանները:

Առաջիկայում Սերժ Սարգսյանը կայցելի Մոսկվա, իսկ Դմիտրի Մեդվեդեւը՝ Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG