Մատչելիության հղումներ

Լեւոն Գուլյանի գործը վերադարձվել է նախաքննության


Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Լեւոն Գուլյանի գործը, որը մարտին կարճվել էր նախաքննական մարմնի կողմից, վերադարձնել նախաքննության:

Լեւոն Գուլյանը մահացել է անցած տարվա մայիսի 12-ին՝ ոստիկանության բաժանմունքում: Իրավապահները պնդում են, թե շենքից փախչելիս նա ընկել է պատուհանից: Նրա հարազատները չեն հավատում այդ վարկածին:

«Այս որոշումը կայացնելով, դատարանը փաստորեն ընդունել է, որ նախաքննությունը թերի է անցկացվել, նախաքննության մարմինը չի քննարկել մեր առաջարկած վարկածները», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Լեւոն Գուլյանի հարազատների շահերի պաշտպան Արամ Կարախանյանը:

Վճիռը կարող է 10-օրյա ժամկետում բողոքարկվել Վերաքննիչ դատարանում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG