Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Օբամայի հաղթանակը նախնական ընտրություններում


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է նախագահության թեկնածու Բարաք Օբամայի հաղթանակը դեմոկրատների նախնական ընտրություններում:

«Սենատոր Օբաման այն թեկնածուն է, որը կարող է արմատական փոփոխություն մտցնել ամերիկահայերին հուզող հարցերի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հունվարին Օբաման հայտարարել էր. - «Ես ջերմորեն պաշտպանում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ որպես նախագահ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

Դեմոկրատների երկրորդ թեկնածուն՝ Հիլարի Քլինթոնը, խոստացել է վաղը հայտարարել, որ դուրս է գալիս ընտրապայքարից:

Եթե Օբամայի թեկնածությունը հաստատվի դեմոկրատների համագումարում, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նա կմրցակցի հանրապետական Ջոն ՄըքՔեյնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG