Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. - «Խանութների թալանը եղել է հրաշալիորեն կազմակերպված»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, այն, որ մարտի 1-ի երեկոյան խանութները թալանելու համար մեղադրվողները դատարանում խոստավանել են, որ նախագահական ընտրությունների ժամանակ եղել Սերժ Սարգսյանի վստահված անձինք, վկայում է, որ թալանը «հրաշալիորեն կազմակերպված էր»:

«Ես կարծում եմ, սա այն էր, ինչ մենք ամիսներ շարունակ պնդում էինք», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հավելեց Մուսինյանը: - «Եվ այդ ճշմարտությունը չէր կարող մի օր ջրի երես դուրս չգալ»:

«Ինձ համար կապ չունի` օրենքը խախտել է հանրապետական, հհշական, ռամկավար, հնչակ թե դաշնակ», - այս կապակցությամբ ասաց ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` հավելելով. - «Ինձ համար կան մարդիկ, որոնք օրենքի դաշտում են, եւ մարդիկ, ովքեր օրենքի դաշտից դուրս են»:

Շարմազանովը ասաց նաեւ, որ ՀՀԿ-ն դեռեւս չի ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում է ամբաստանյալների հայտարարությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG