Մատչելիության հղումներ

logo-print

Հրապարակվեցին «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննության արդյունքները


Այս տարի քննության 13 430 մասնակիցներից 20 միավոր է ստացել ընդամենը 28-ը, նվազագույն անցողիկի շեմը չի հաղթահարել 782 շրջանավարտ: Բացակայել է 161-ը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացրին, որ դիմորդների առաջադիմության միջին միավորը 13-15 է:

«Սա անցյալ տարվա համեմատ շատ լավ ցուցանիշ է: Անցյալ տարի արդեն այս ժամին բազմաթիվ էին բողոքները, հազարավոր դիմորդներ էին եկել, ինչը չես ասի այս քննության մասին», - ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հասարակության հետ կապերի ղեկավար Գայանե Մանուկյանը:

Դիմորդների եւ նրանց ծնողների մեծամասնությունը նշեցին, որ չեն բողոքարկելու, քանի որ գնահատականի բարձրացման ոչ մի հույս չունեն:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG