Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանն այսօր ընդունել է բանաձեւ, որում ասվում է, որ Աբխազիայում Ռուսաստանի խաղաղապահներն «այլեւս չեզոք չեն»:

«Աբխազիայում տեղակայված 2500 ռուսաստանցի զինծառայողներն արդեն չեն կատարում չեզոք եւ անկողմնակալ խաղաղապահների դերը», - նշված է բանաձեւում, որով Եվրախորհրդարանը պահանջում է վերանայել ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման ժամկետները:

Բանաձեւում ասվում է նաեւ, թե Եվրամիությունն ինքը պետք է առաքելություն գործուղի Աբխազիայի հակամարտության գոտի: Եվրամիությունը Ռուսաստանից պահանջում է դուրս բերել անցած շաբաթ Աբխազիա գործուղած 300 հավելյալ զինծառայողներին:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի պաշտոնյաները պնդում են, որ լրացուցիչ ուժերի առջեւ ընդամենը դրված է 2014 թվականի ձմեռային Օլիմպիադան հյուրընկալող Սոչիի հետ երկաթուղային կապը վերականգնելու խնդիր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG