Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ջերրի Բերգոնզիի հնգյակը


Բերգոնզիի հնգյակում նվագում են երկու հայ երաժիշտներ` Վարդան Օվսեփյանը` դաշնամուր, եւ Կարեն Քոչարյանը` հարվածային գործիքներ: Հնգյակի շեփորահարը Ֆիլ Գրենադիերն է, իսկ Ջոշուա Դեւիսը կոնտրաբաս է նվագում:

Հայազգի երաժիշտները երկուսն էլ ծնունդով Հայաստանից են եւ գոնե առաջիկայում հայրենիք վերադառնալ չեն պատրաստվում:


Հունիսի 7-ի համերգին Ջերրի Բերգոնզիի հնգյակը նախատեսել է, ինչպես իրենք նշեցին, «նոր երաժշտության մի ամբողջ փունջ»:

Իսկ հունիսի 8-ին հնգյակը համերգով հանդես կգա նաեւ «Ավանգարդ» ??ֆոլք երաժշտության ակումբում: Այսօր եւ հունիսի 9-ին նրանք բոլոր ցանկացողներին վարպետության դասեր կտան Նարեկացի արվեստի միությունում:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG