Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը` «Վերջ սովորույթին. դեպի տնտեսություն` ցածր ածխածնային ծավալներով» կարգախոսով:

Ողջ աշխարհն այսօր անհանգստացած է մթնոլորտում ածխածնի քանակության հետզհետե ավելացման խնդիրներով, ինչը բերում է գլոբալ ջերմացմանն եւ կլիմայական փոփոխությունների: Դրանք բնականաբար ազդում են նաեւ Հայաստանի վրա` գումարվելով այն բնապահպանական խնդիրներին, որ Հայաստանը ունի այսօր:

Իսկ այդ խնդիրները բավական շատ են` համատարած քաոսային շինարարությունը, անտառների հատումը, Սեւանի խնդիրը, հանքահանությունը:

«Երեւանը իր ուրույն խնդիրներն ունի: Հետզհետե ահագնացող շինարարությունը զավթում է մեր կանաչ տարածքներն ու Երեւանը վերածում քարե անապատի», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: - «Այս քաղաքում այլեւս ապրել հնարավոր չի լինի` եթե այսպես շարունակեն»:

«Ծառեր են կտրվում ոչ միայն Երեւանում. անխնա հատվում են մեր անտառները: Եթե 1990 թվականին մենք ունեինք 309 հազար հեկտար անտառ, ապա 2000 թվականին` արդեն 280 հազար հեկտար է եղել», - ասաց Հայկական աշխարհագրական ընկերության ներկայացուցիչ Հովիկ Սայադյանը` հավելելով, որ, իրենց անցկացրած` արբանյակային նկարահանումների վրա հիմնված ուսումնասիրության տվյալներով, 2005 թվականին այդ ցուցանիշը կազմել է 240-250 հազար հեկտար:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG