Մատչելիության հղումներ

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատում է Եվրամիության գնահատականը նախագահական ընտրությունների վերաբերյալ


Եվրամիության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Հյուգ Միգրարելին այսօր Երեւանում վերահաստատեց Եվրամիության գնահատականը Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

«Եվրոպական միությունը վերջին ընտրություններից հետո հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, թե ընդհանուր առմամբ մենք համարում ենք, որ լայն առումով Հայաստանում ընտրություններն ընթացել են նորմալ եւ միջազգային նորմերին համապատասխան», - այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում ասաց Մինգարելին: - «Միեւնույն ժամանակ Եվրամիությունը իր մտահոգությունն է հայտնել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ: Նաեւ իր կարծիքն է հայտնել Հայաստանի իշխանություններին` ասելով, որ ոչ մի պատճառ չկա, որ Հայաստանում այսօր լինել քաղաքական բանտարկյալներ»:

«Եթե եղել են բռնություններ կատարած մարդիկ, նրանք պետք է դատապարտվեն», - շարունակեց նա: - «Սակայն մենք մշտապես հայտնել ենք մեր կարծիքը, որ քաղաքական բանտարկյալներ Հայաստանում չպետք է լինեն»:

Հյուգ Մինգարելին ասաց նաեւ, որ Եվրամիությունը «շարունակում է խրախուսել Հայաստանի իշխանություններին` երկխոսություն սկսել ընդդիմության հետ, հարգել ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության իրավունքը»: Ընդդիմությունն էլ, իր հերթին, պետք է գործի, նրա ձեւակերպմամբ` «կառուցողական եւ պատասխանատու ձեւով»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG