Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Խաչատրյանը նշանակվել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ


Արդարադատության նախարարի հրամանով, Արամ Խաչատրյանը ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ: Այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գագիկ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվել է շաբաթվա սկզբին` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու պատճառով: Մասնավորապես, նա թույլատրել էր քաղաքացիական անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG