Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը նշանակվեց մաքսային պետական կոմիտեի նախագահ


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Խաչատրյանին կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:

Գագիկ Խաչատրյանը մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարն էր ապրիլի 15-ից, երբ Արմեն Ավետիսյանը նախագահի հրամանագրով ազատվեց կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG