Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա եւ Մոնտանա նահանգներում երեկ անցկացված վերջին ներկուսակցական ընտրությունների արդյունքներով` Բարաք Օբաման ապահովել է Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում առաջադրվելու համար պահանջվող 2118 պատվիրակների ձայները:

Օբաման հաղթել է Մոնտանայում անցկացված ներկուսակցական ընտրություններում, Հիլարի Քլինթոնը` Հարավային Դակոտայում:

Նյու Յորքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Քլինթոնը շնորհավորել է Օբամային, սակայն, այդուհանդերձ, դեռեւս չի շտապում ընդունել իր պարտությունը:

Ամերիկյան լրատվամիջոցները հնարավոր են համարում, որ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնի հետ դեմոկրատների հետագա ընտրապայքարին մասնակցի որպես փոխնախագահի թեկնածու:

Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածության հաստատվելու դեպքում Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրված առաջին սեւամորթ թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG