Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին


«Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնին, որը մեկնարկելու է գալիք ամսվա 13-ին արդեն 400-ից ավելի հայտեր են ստացվել:

Այս տարի փառատոնի շրջանակներում առանձին կնշվի հայ անվանի ռեժիսոր ու դերասան Արտավազդ Փելեշյանի 70-ամյակը: Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ կցուցադրվեն նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը: Ծավալուն մի ծրագիր կնվիրվի ախարհահռչակ իտալացի ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ստեղծագործությանը:

«Փառատոնը այս տարի մենք մի քիչ երկարացրել ենք, որովհետեւ, ցավոք, չէինք տեղավորվում: Շատ մեծ պրոբլեմների էին ծագում ֆիլմերը եղած-չեղած երկու կինոթատրոնում, երեք դահլիճներում մի կերպ տեղավորելու հարցում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:


Գայանե Դանիելյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG