Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը եւ Ուկրաինան մտադիր են ռազմական օդաչուների պատրաստման համատեղ կենտրոն ստեղծել


Ադրբեջանը եւ Ուկրաինան մտադիր են համատեղ կենտրոն ստեղծել՝ ռազմական օդաչուների պատրաստման համար: Այդ մասին այսօր Բաքվում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Եխանուրովը:

Նա ասել է, որ այս շաբաթ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարի վկայությամբ՝ Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպության խաղաղապահ ստորաբաժանում ստեղծելու հարցը: ՎՈՒԱՄ-ի կազմում են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան:

Վաղը Եխանուրովը ժամանելու է Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG