Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»


Եթե Հայաստանը կարճ ժամանակում առանց նախապայմանների դուրս չբերի իր զորքերը «օկուպացված» տարածքներից, ապա «իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` այսօր հանդիպելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից Day.az ինտերնետային պարբերականին փոխանցել են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են, հիմնականում, ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG