Մատչելիության հղումներ

Արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում այս տարվա առաջին 4 ամսում կազմել է ընդամենը 0,1 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշներից է ԱՊՀ-ի երկրներում: Այդ մասին այսօր հաղորդել է ԱՊՀ-ի միջպետական վիճակագրական կոմիտեն:

Հայաստանից ավելի վատ ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը, որտեղ արդյունաբերական արտադրությունը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 6,8 տոկոսով:

ԱՊՀ-ի երկրների շարքում առաջին տեղում է Ադրբեջանը, որտեղ արդյունաբերական արտադրությունն աճել է 14,3 տոկոսով:

Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 6,9 տոկոս: Վրաստանի մասին, ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ի վկայությամբ, տեղեկություններ չեն հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG