Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը Ադրբեջանից շուկայական գներով գազ գնելու առաջարկ է ներկայացրել` երկարաժամկետ պայմանագրի հիման վրա: Այդ մասին «ՌԲԿ դեյլի» պարբերականին տեղեկացրել են «Գազպրոմ»-ի մամլո ծառայությունից:

Նման առաջարկով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հանդես է եկել «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Համաձայն «Գազպրոմ»-ի հաղորդագրության` Ադրբեջանի գազի հետազոտված պաշարների ծավալը կազմում է մինչեւ 1.5 տրիլիոն խորանարդ մետր:

Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր, որ «Գազպրոմ»-ը քննարկում է Ադրբեջանի Շահ-Դենիզ հանքավայրից գազ գնելու հնարավորությունը:

Մինչեւ 2007 թվականը «Գազպրոմ»-ը գազ էր մատակարարում Ադրբեջանին, սակայն Ադրբեջանը հրաժարվեց այդ մատակարարումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG