Մատչելիության հղումներ

Նախկին նախարարը՝ նախագահի խորհրդական


Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Վարդան Խաչատրյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախագահի մամլո ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը:

Ներկայումս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը բաժանվել է երկու մասի՝ ֆինանսների նախարարությունն այժմ գլխավորում է Տիգրան Դավթյանը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը՝ Ներսես Երիցյանը:

Միաժամանակ, նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Սերգո Երիցյանը, որը հիմնականում զբաղվում էր կրթության եւ գիտության հարցերով:

Այսպիսով, ներկայումս Սերժ Սարգսյանի 5 խորհրդականներից 3-ը նախկին նախարարներ են՝ Վարդան Խաչատրյան, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյան եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան: Նախագահի խորհրդականներ են նաեւ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Մանուկ Թոփուզյանը եւ Գառնիկ Իսագուլյանը:

Տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն է Վահրամ Ներսիսյանցը:


Ռուզան Խաչատրյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Վարդան Խաչատրյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG