Մատչելիության հղումներ

Հունաստան - Հայաստան` 0:0


Երեկ ուշ երեկոյան Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացած ընկերական հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ ոքի` 0:0 խաղաց Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականի հետ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` խաղից հետո Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ռեհագելը խոստովանել է. - «Հայերը անընդհատ ճնշում էին գործադրում եւ խնդիրներ ստեղծում մեզ համար»:

Միաժամանակ, Հունաստանի թիմի կիսապաշտպան Քրիստոս Պացացօղլուն ասել է. - «Մենք մեր ուժերի ներածին չափ չէինք խաղում, բայց ընկերական խաղերը հենց այդպիսին են»:

Վերջին շաբաթվա ընթացքում սա Հայաստանի հավաքականի երկրորդ ոչ ոքին էր: Մայիսի 28-ին 2:2 հաշվով ավարտվեց Տիրասպոլում կայացած ընկերական հանդիպումը Մոլդովայի հավաքականի հետ, ընդ որում, հայաստանցի ֆուտբոլիստները երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան, սակայն երկու անգամն էլ մոլդովացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը եւ ի վերջո խաղն ավարտել ոչ ոքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG