Մատչելիության հղումներ

Իրանը մտադիր է «Տուպոլեւ» մակնիշի ինքնաթիռներ արտադրել


Իրանը բանակցություններ է վարում ռուսաստանյան ընկերություններից մեկի հետ՝ «Տուպոլեւ» մակնիշի ինքնաթիռներ արտադրելու շուրջ: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Մոհամադ Ռահմատին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ եթե բանակցությունները դրական արդյունք տան, արդեն 2011 թվականին Իրանը կսկսի ինքնաթիռների հավաքումը Ռուսաստանից բերված մասերից, իսկ 4 տարի անց կանցնի դրանց ինքնուրույն արտադրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG