Մատչելիության հղումներ

logo-print

11 ազատամարտիկներ այսօր դադարեցրեցին հացադուլը Եռաբլուրում, նրանց փոխարեն հացադուլ սկսեցին 12 այլ ազատամարտիկներ


11 ազատամարտիկներ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում` պահանջելով ազատ արձակել իրենց կալանավորված ընկերներին, այսօր դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, նրանց փոխարեն հացադուլ են սկսել 12 այլ ազատամարտիկներ:

Հացադուլը դադարեցրած ազատամարտիկ Կարո Հակոբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իրենք որոշել են դադարեցնել հացադուլը` «անսալով նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի, Սրամ Սարգսյանի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի կողմից լիազորված Մանուշակ Պետրոսյանի հորդորներին»:

Մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերից հետո, որոնց արդյունքում սպանվեց 10 մարդ, տարբեր մեղադրանքներով կալանավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում ազատամարտիկներ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG