Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է հունիսի 2-ից մեկնարկող միասնական քննությունների նախապատրաստական ընթացքը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի փոխքաղաքապետը, Հանրապետության մարզպետները:

Նշելով, որ նախորդ տարի «միասնական ուժերով հնարավոր եղավ որոշակի բարելավում արձանագրել բուհական ընդունելության եւ ավարտական քննությունների կազմակերպման գործում», Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել այս տարվա հնարավորությունները, «քանի որ մինչ այս պահը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել:

«Մեզանից պահանջվում է շատ պարզ մի բան. լինել սկզբունքային, օբյեկտիվ եւ հետեւողական», - ընդգծել է երկրի ղեկավարը:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացրել է, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում այս պահի դրությամբ ամբողջությամբ պատրաստ են միասնական քննական համակարգի կիրառմանը: Նախարարն ասել է, որ բոլոր ընթացակարգերը ճշտված են, եւ դրանց անվերապահ հետեւելու դեպքում, քննությունների օբյեկտիվությունն ամբողջությամբ ապահովված կլինի, քանի որ կիրառվելիք մեխանիզմն այլ հնարավորություն չի թողնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG