Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկնապատկում է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում


Ադրբեջանը ավելի քան կրկնապատկելու է Աֆղանստանում տեղակայված իր խաղաղապահների թիվը` այն հասցնելով 100-ի: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը նշում է, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է ավելացնում իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում. հունվարին այն 22-ից հասցվել էր 45-ի:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Ադրբեջանը մասնակցում է 2002 թվականից` Թուրքիայի հրամանատարության ներքո:

Ադրբեջանը ներկայումս խաղաղապահներ ունի նաեւ Իրաքում:

Կոսովոյից իր խաղաղապահ ուժերը Ադրբեջանը դուրս բերեց այդ երկրամասի կողմից անկախության հռչակումից հետո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG