Մատչելիության հղումներ

Նկարչություն՝ ի պաշտպանություն Թեղուտի


Այս անգամ բնապահպանները Թեղուտի հանքերի շահագործման դեմ իրենց բողոքն արտահայտեցին լուռ նկարչությամբ:

«Նկարչության թեման է «Կանաչ Հայաստան»: Նկարում ենք ծառեր, ծաղիկներ, կենդանիներ, այն ամենը, ինչից չենք ցանկանում զրկվել հանքերի շահագործման եւ մի քանի հոգու գերշահույթ ստանալու ցանկության պատճառով», - ասում է ակտիվ բնապահպաններից Հրայր Սավզյանը:

Նկարչության ակցիայից հետո երիտասարդները բողոքի ակցիա անցկացրին նաեւ «Վե-Տե-Բե» բանկի հայաստանյան ներկայացուցչության դիմաց, քանի որ ընդամենը օրեր առաջ այս բանկը 257 միլիոն դոլարի վարկ հատկացրեց Թեղուտի հանքավայրի շահագործմամբ զբաղվող ACP ընկերությանը: Սա նշանակում է, որ Թեղուտի հանքահանության գործընթացը կարագանա, սակայն Հրայր Սավզյանը համարում է, որ դեռ հնարավոր է ազդել կառավարության որոշման վրա:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրեց, որ Թեղուտի պաշտպանության խումբը հանդիպելու է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ անձամբ նրան է ներկայացնելու խնդիրը:


Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG