Մատչելիության հղումներ

Հայաստանը օգնություն կտրամադրի Չինաստանին


Հայաստանը մոտ 100 հազար դոլար կտրամադրի Չինաստանին` մայիսի 12-ի երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված օգնություն ցուցաբերելու նպատակով:

Իր պահուստային ֆոնդից 30 միլիոն դրամ Չինաստանին տրամադրելու որոշումը կառավարությունն ընդունել է այսօրվա նիստում:

Հարավարեւելյան Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է մոտ 70 հազար մարդ, կան տասնյակ հազարավոր անհետ կորածներ:

Պաշտոնական տվյալներով` Սիչուանում երկրաշարժի հետեւանքով միլիոնավոր մարդիկ անօթեւան են մնացել:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG