Մատչելիության հղումներ

logo-print

Լառնակայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան


Կիպրոսում չորեքշաբթի օրը բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Ծովափնյա Լառնակա քաղաքում հուշարձանի բացումը կատարել է երկրի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը:

«Այս վայրը խորհրդանշական է», - ասել է Քրիստոֆիասը: - «Հենց այստեղ են ոտք դրել 1915 թվականին փախուստով իրենց կյանքը փրկած առաջին հայերը»:

Ինչպես հաղորդում է կիպրական Famagusta Gazette պարբերականը, Կիպրոսի նախագահը վերհաստատել է իր հարգանքն ու ջերմ զգացմունքները տեղի հայ համայնքի նկատմամբ` նշելով, որ Կիպրոսը հայերի համար ապաստան է եղել դժնդակ տարիներին եւ նրանց կյանք սկսելու հնարավորություն է տվել:

Հուշարձանի բացման արարողությանը ելույթ է ունեցել նաեւ Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը:

«93 տարի առաջ Հայաստանը ողբերգության մեջ էր: Պատմական Հայաստանի տարածքում սկսվել էր ցեղասպանությունը: Մենք մինչեւ օրս սգում ենք 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ցեղասպանության զոհերի համար», - ասել է Կաժոյանը: - «Մեծ դժվարություններով մենք վերապրեցինք` շնորհիվ մեր բարեկամների օգնության: Ցեղասպանության առաջին իսկ օրերից հայերին օգնության ձեռք մեկնած ժողովուրդներից մեկը Կիպրոսի ժողովուրդն էր: Կիպրոսը առաջիններից մեկն էր նաեւ, որ 1982 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG