Մատչելիության հղումներ

Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը իր թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ պաշտպանել է Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

«Պատմությանը պետք է անդրադառնան պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները», - ասել է Կուբիշը:

Այս շաբաթ Սլովակիայի արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինը Երեւանում հայտարարել է, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել մի օրինագիծ, որով քրեական պատիժ է սահմանված Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Այժմ Սլովակիայում պատժվում է միայն հրեաների Հոլոքոսթն ուրանալը:

«Ես կասեմ արդարադատության նախարարին, որ սա նուրբ հարց է, որը կարող է ազդել Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա», - նշել է արտգործնախարարը:

Իր հերթին, Ալի Բաբաջանը հայտնել է, որ Թուրքիան առաջարկել է Հայաստանին համատեղ հանձնաժողով ստեղծել Օսմանյան կայսրությունում պատահածն ուսումնասիրելու համար:

«Առանց ապացույցների Թուրքիան չի կարող ընդունել որեւէ մեղադրանք», - ըստ «Ֆրանսպրես»-ի՝ ասել է Թուրքիայի արտգործնախարարը:


(Լուսանկարում` Յան Կուբիշ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG