Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման նախաձեռնող եւ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ, դիմելով իր աջակիցներին, հորդորեց «կանգնել մինչեւ վերջ»:

«Չպիտի հոգնեք», - Սարդարապատի հուշահամալիրում իր կողմնակիցներին ասաց Տեր-Պետրոսյանը: - «Պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք նպատակին: Սա իմ խնդիրը չէ: Բացարձակապես իմ խնդիրը չէ, ինձ համար չէ: Ինչ որ անելու եք, ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք, մենք շատ փորձանքների կգանք... Կանգնեք մինչեւ վերջ»:

Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով Սարդարապատում ուղեկցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Համաժողովրդական շարժմանն աջակցող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների 50-ից ավելի դիմումները:

Սարգսյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները «կոնկրետ քայլեր չեն անում» ԵԽԽՎ-ի` Հայաստանին վերաբերող բանաձեւի պահանջներն իրականացնելու ուղղությամբ. - «Առ այսօր ոչինչ չի արվել: Ինչ արվել է` իմիտացիա է»:

«Եվրոպացիները շատ լավ գիտեն ճշմարտությունը: Խնդիրն այն է, թե որքանով է իրենց հարմար ճշմարտությունը տեսնել», - հավելեց նա:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG