Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Երեւանում ծեծի է ենթարկվել ընդդիմությանը հարող «Սկսել ա» շարժման անդամ, կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանի որդին` Արսեն Խառատյանը:

«Ժամը 1-ի կողմերը Վերնիսաժի մոտ մի քանի հոգի, երկու-երեք հոգի, վազելով մոտեցան, հետեւից սկսեցին խփել», - մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Արսեն Խառատյանը: - «Դիմացի սրճարանի մարդիկ ինձ օգնեցին` շտապօգնություն կանչեցին»:

Խառատյանը վստահ է, որ միջադեպը կապված է իր հասարակական գործունեության հետ: Ասաց, որ հարձակվողներին չի տեսել, քանի որ իրեն ծեծի ենթարկելուց հետո նրանք փախել են տարբեր ուղղություններով: Հավելեց, որ վերջին շրջանում որեւէ սպառնալիք իր նկատմամբ չի եղել:

Արսենը ասաց, որ գնացել էր հանդիպելու իրեն զանգահարած Սաշա կամ նման անունով մի լրագրողի հետ, ում չի ճանաչում, եւ ով ներկայացել էր որպես «Լայֆ» հանդեսի թղթակից, որին այդպես էլ չի հանդիպել:

Կատարվածի վերաբերյալ Արսեն Խառատյանը արդեն հիվանդանոցում բացատրություն է տվել ոստիկանության քննիչներին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG