Մատչելիության հղումներ

logo-print

Լիբանանի խորհրդարանը մտադիր է վարչապետի պաշտոնում թողնել Ֆուադ Սինիորային


Լիբանանի խորհրդարանի արեւմտամետ մեծամասնությունը մտադիր է վարչապետի պաշտոնում թողնել Ֆուադ Սինիորային, որը գլխավորում է կառավարությունը 2005 թվականից:

Նորընտիր նախագահ Միշել Սուլեյմանն այսօր սկսել է բանակցությունները խորհրդարանական խմբակցությունների հետ: Խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին, որը մոտ է «Հըզբոլահ»-ի գլխավորած ընդդիմությանը, հավաստիացրել է, որ կընդունի մեծամասնության որոշումը:

64-ամյա Սինիորան սպանված վարչապետ Րաֆիկ Հարիրիի աջակիցն է: Նրա պաշտոնավարության մեծ մասն անցել է սիրիամետ ընդդիմության հետ առճակատման պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG