Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը քննարկել է Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Կիեւում կայացած նիստում երեկ երեկոյան քննարկել է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, հանձնաժողովը որոշել է, որ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը Հայաստան կժամանեն հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, եւ նրանց եզրակացությունը վճռորոշ կլինի, թե արդյո՞ք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` հունիսի 23-ին բացվող նստաշրջանում արտահերթ կլսվի Հայաստանի հարցը:

Դավիթ Հարությունյանի վկայությամբ, նիստում արձանագրվել է, որ պետք է ինտենսիվացնել Եվրախորհրդի բանաձեւի կետերի կատարումը, իսկ արված աշխատանքը գնահատվել է դեռեւս սկիզբ, բայց ոչ բանաձեւի կատարում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG