Մատչելիության հղումներ

ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունները, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «կոալիցիոն նպատակները սպասարկող նախագիծ է»


Հայաստանի խորհրդարանի կողմից երեկ երկու ընթերցումներով ընդունված Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես երեքշաբթի օրը հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, «կապ չունեն» ԵԽԽՎ-ի` Հայաստանին վերաբերող բանաձեւի եւ դրանում ամրագրված` ընդդիմության դերը ընդլայնելու պահանջի հետ:

«Սա բացառապես կոալիցիոն համաձայնության շրջանակներում պատրաստված, կոալիցիոն նպատակներին սպասարկող նախագիծ է», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սաֆարյանը` հավելելով, որ եթե այդ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունենար «ընդդիմության մասնակցության երաշխավորված ընթացակարգերի ամրագրման հետ», այն պետք է նախապես քննարկված լիներ ընդդիմության հետ:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ «չի թաքցնում», որ «խորհրդարանը ոչ միայն ներկայացուցչական, այլեւ քաղաքական մարմին է, եւ կան որոշակի քաղաքական պայմանավորվածություններ»:

Նա ասաց, թե «տեղյակ» է, որ «Ժառանգության»-ը լինելու է առաջարկ [զբաղեցնել] խորհրդարանական մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը. - «Իսկ եթե ընդդիմությունը հրաժարվում է, ապա դա ընդդիմության խնդիրն է»:

Թեեւ առաջարկը խորհրդարանական ընդդիմությանը դեռեւս չի արվել, նրանք, ինչպես այսօր հայտարարեց Ստեփան Սաֆարյանը, հրաժարվելու են:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG