Մատչելիության հղումներ

Վախճանվել է Սիդնի Փոլաքը


73 տարեկանում քաղցկեղից վախճանվել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր եւ դերասան, Օսկարի մրցանակակիր Սիդնի Փոլաքը:

CNN-ի փոխանցմամբ, Փոլաքը վախճանվել է երկուշաբթի օրը Լոս Անջելեսի իր տանը` կնոջ, երկու դուստրերի եւ եղբոր շրջապատում:

Ռեժիսորը, ով հաճախ անձամբ էր հայտնվում կինոէկրանին, աշխատել է Հոլիվուդի լավագույն դերասանների հետ եւ վայելել է նրանց հարգանքը:

Կինոաշխարհում իր երկարատեւ գործունեության ընթացքում Փոլաքն առավել մեծ ճանաչման է հասել 1970-80-ական թվականներին:

1986 թվականին նրա «Աֆրիկայից» ֆիլմը յոթ Օսկար է նվաճել, այդ թվում` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Խորհրդային հանդիսատեսին առավել հայտնի էին Սիդնի Փոլաքի «Թութսի» եւ «Հոգնած ձիերին սպանում են, այնպես չէ՞» կինոնկարները:

«Սիդնին մի փոքր ավելի լավն էր դարձնում աշխարհը, ֆիլմերը եւ նույնիսկ` ճաշը», - Փոլաքի մասին ասել է դերասան Ջորջ Քլունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG