Մատչելիության հղումներ

Արտակարգ աշխատանքային հնարավորություն. «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի բյուրոյի ղեկավար


«Ազատություն» ռադիոկայանը` անկախ, միջազգային լրատվական եւ հեռարձակման կազմակերպությունը, ընդունում է հայտեր լրատվամիջոցի փորձառու ղեկավարի թափուր պաշտոնի համար` իր Երեւանի բյուրոն ղեկավարելու համար: Պրահայի կենտրոնակայանի հետ համատեղ կարգավորելով աշխատանքը` հաջողակ թեկնածուն պետք է ղեկավարի ավելի քան 25 լրագրողներից կազմված մի թիմ` ռադիոյի եւ ինտերնետի համար ճշգրիտ եւ հավասարակշռված լրատվության ամենօրյա հավաքման եւ պատրաստման համար:

Պարտականություններ

• Մշակել ամենօրյա ռադիո եւ առցանց ծրագրերի բովանդակություն
• Ապահովել ամենաբարձր խմբագրական չափանիշներ
• Ղեկավարել անձնակազմը, գրաֆիկներն ու ռեսուրսները
• Կազմակերպել աշխատանքային գործընթացը
• Մենտորինգ եւ թիմային աշխատանք
• Բարձրացնել «Ազատության» վարկը եւ տեսանելիությունը Հայաստանի լրատվամիջոցների շուկայում:

Հմտություններ

• Նվիրվածություն լրագրողական անաչառությանն ու ազնվությանը, խմբագրական մեծ հմտություններ
• Լրատվական կազմակերպության ղեկավարման փորձ
• Հաղորդակցվելու արտակարգ հմտություններ
• Մշակել, ներկայացնել եւ իրականացնել մենեջմենթի եւ ռեսուրսների խնդիրների արդյունավետ եւ նորարարական լուծումներ` սեղմ վերջնաժամկետների պարագայում
• Լրագրության, միջազգային հարաբերություններում կամ հարակից ասպարեզներում համալսարանական աստիճան, կամ հավասարազոր գործնական փորձ նշված բնագավառներից մեկում
• Առնվազն 7 տարվա լրագրողական փորձ, այդ թվում` օպերատիվ լրատվական կազմակերպությունում
• Հայաստանի եւ հարեւան երկրներում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերի խոր գիտելիքներ, ինչպես նաեւ ընդհանուր գիտելիքներ միջազգային անցուդարձից
• Հայերենի` իբրեւ մայրենի լեզվի, եւ անգլերենի վարժ գրավոր եւ բանավոր տիրապետում:

Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձի փաթեթ

Դիմելու վերջնաժամկետ` հունիսի 8: Խնդրում ենք ուղարկել CV եւ ուղեկցող նամակ` անգլերեն լեզվով, հետեւյալ հասցեով`

Email: COOPEROVAJ@RFERL.ORG
Fax: +420 22 11 22 070

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG