Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Նախիջեւանում ձերբակալված հայաստանցիների հետ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են ապրիլի վերջին Նախիջեւանում ձերբակալված Հայաստանի չորս քաղաքացիների հետ:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից, հանդիպման ժամանակ դիտարկվել է ձերբակալվածների առողջական վիճակը եւ այն պայմանները, որոնցում նրանք պահվում են:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածների համար հարազատների հետ նամակագրության հնարավորություններ են ստեղծվել:

Սա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների առաջին հանդիպումն է Նախիջեւանում ձերբակալված չորս հայաստանցիների հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Նորադուզի բնակիչներ Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանը, Աղասի Ենոքյանը եւ գավառցի Վանիկ Զմբոյանը Նախիջեւանում գնացել էին Խաչիկ գյուղում տեղակայված զինավան՝ իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության, «այնուհետեւ վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ, հավանաբար, անցել Նախիջեւանի կողմ»:

Հայկական կողմը դիմել էր Կարմիր խաչի միջազգային գրասենյակ՝ Բաքվի համապատասխան գրասենյակի հետ հայաստանցիների վերադարձը կազմակերպելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG