Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում այս տարի ավարտում է վեց տասնմեկերորդ դասարան: Այստեղ էլ դպրոցի դահլիճում տոնական միջոցառում էր:

Դպրոցի աշակերտուհի Մարիան պատմեց, որ մի քանի օր առաջ անհամբեր սպասում էր, թե երբ է վերջապես ավարտելու: «Մտածում էի` հոգնել ենք արդեն՝ դասերից, դասատուներից, բայց հիմա մտածում եմ, որ չէ, լավ էր դպրոցում: «Դպրոց» ասելով դպրոցի վատ կողմերը չեմ հասկանում` դե երկուսները, ուսուցիչների վատ արարքները: Դպրոցը ինձ համար իմ ընկերներն են, սիրելի ուսուցիչները», - ասաց Մարիան:

Այսօր թիվ 8 դպրոցի հյուրերի շարքում էր նաեւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա եկել էր դպրոց որպես նախարար եւ որպես ծնող:

«Յուրաքանչյուր տարի վերջին զանգի օրը ամենալավ օրերից մեկն է, որորվհետեւ հերթական սերունդը մտնում է կյանք: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, որովհետեւ կյանքում ամենակարեւոր ներդրումը կրթությունն է», - ասաց Լեւոն Մկրտչյանը:


Նանե Սահակյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG