Մատչելիության հղումներ

logo-print

Միգրացիայի վարչության պետը «չի կարող բացառել», որ հետընտրական զարգացումները «դերակատարում կունենան» արտագաղթի հարցում


Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքով` մարդիկ «միանգամից արձագանքում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Այդուհանդերձ, դեռեւս չկան տվյալներ, թե ինչքան մարդ է արտագաղթել երկրից հետընտրական զարգացումների պատճառով:

«Վաղ է քաղաքական վերջին գործընթացներով պայմանավորված գնահատել ծավալները», - լրագրողների հետ հանդիպմանը շաբաթ օրը ասաց Եգանյանը: - «Բացառել, որ իր դերակատարումը կունենա, ես չեմ կարող: Արտամղող գործոնները… երկրում սոցիալ-տնտեսական, քաղաքական անմխիթար իրողություններն են: Բայց արդեն անցածների վերաբերյալ եւ տվյալներ ունեմ: Կարող ենք մենք դատել. նախընթաց տարիների քաղաքական պրոցեսները ազդեցություն չեն թողել»:

Նախորդ տարիներին, Եգանյանի խոսքով, հայերն առավել շատ արտագաղթել են ԱՊՀ-ի երկրներ, հատկապես Ռուսաստան. - «Հիմնական վեկտորը Հայաստանից ուղղված է ԱՊՀ եւ գերակշիռ մասը` Ռուսաստանի Դաշնություն»:

Եգանյանը ստույգ տեղեկություններ չունի նաեւ Հայաստան ներգաղթողների մասին: Ասաց, որ մտադրություն կա նման ուսումնասիրություն կատարել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ միասին:

Թրաֆիքինգի առումով Հայաստանի համար «առաջին տեղում» են Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան:

Գագիկ Եգանյանը ասաց, որ չի հավատում Թուրքիայի իշխանությունների հայտարարությանը, թե իրենց մոտ 40-50 հազար հայ կա, ովքեր չունեն փաստաթղթեր, ուստի Հայաստան վերադառնալ չեն կարողանում:

«Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում իհարկե», - ասաց նա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG