Մատչելիության հղումներ

Մոլդովայում աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանների գրեթե կեսը


Մոլդովային ներքին գործերի նախարար Վալենտին Մեժինսկու` ուրբաթ օրը ստորագրած հրամանով աշխատանքից ազատվել է երկրի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կեսը: Աշխատանքը պահպանած ոստիկանները պետք է հանձնեն մասնագիտական պիտանելիության քննություն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ներքին գործերի նախարարի հրամանը հետեւել է Մոլդովային նախագահ Վլադիմիր Վորոնինի համապատասխան հրահանգին:

Աշխատանքից ազատվածների գրեթե կեսը կարող է կրկին ընդունվել աշխատանքի, բայց` մանրակրկիտ ստուգումներից հետո:

Ճանապարհային ոստիկանությունը աշխատանք ստանալ ցանկացողները պետք է վճարեն 1000-3000 եվրո, իսկ մասնագիտական պիտանելության ամենամյա քննությունը «արժե» 250-300 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG