Մատչելիության հղումներ

Գտնել քաղաքում մարդկանց, ովքեր գոհ են երթուղային տաքսիների սպասարկումից, դժվար է հիմնական մեղադրվող կողմը վարորդներն են:

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ-ն ունի միկրոավտոբուսների ու ավտոբուսների գծային հսկողության բաժին, կա նույնիսկ թեժ գիծ նախատեսված ուղեւորների բողոքները լսելու ու թերությունները վերացնելու համար:

«Մենք վերահսկում ենք, որ ուղեւորները նորմալ սպասարկվեն: Հայտարարել ենք թեժ գծի համարը եւ շատ ահազանգեր ենք ստանում», - ասաց ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանը:

Երթուղային տաքսիների վարորդներին աշխատանքի ընթացքում չի թույլատրվում ծխել ու միացնել խլացնող երաժշտություն, հակառակ դեպքում նրանք տուգանվում են` առաջին անգամ 25 հազար, երկրորդ անգամ` 50 հազար դրամ: «Երեւանտրանս»-ը այս վերահսկողությունը իրականացնում է ճանապարհային ոստիկանության օգնությամբ:

Երեւան քաղաքում գործում է 125 միկրոավտոբուսների ու 33 ավտոբուսների գիծ: Դրանք աշխատում են առավոտից մինչեւ ուշ երեկո: «Երեւանտրանս»-ի երթուղիների հսկողության բաժինը ունի 11 աշխատող: Կարեն Եդիգարյանը խոստովանեց, որ վերահսկողություն սահմանելը ու արդյունավետ աշխատելը իսկապես բարդ է:


Նանե Սահակյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG