Մատչելիության հղումներ

Ստեղծվում է Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց


Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիան ստորագրեցին Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի ստեղծման մասին հուշագիր:

Հայաստանի կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա հույս հայտնեց, որ այդ դպրոցը «կադրերի դարբնոց է լինելու Հայաստանի տնտեսության համար», հատկապես, երբ «այդ գործը Ռուսաստանի կողմից նախաձեռնում է գործարար կառավարման դոկտոր, ծրագրի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը»:

«Ես վաղուց եմ երազել մասնակցել Հայաստանում բիզնես դպրոցի ստեղծմանը», - իր խոսքում ասաց Աբել Աղանբեկյանը:

«Հայաստանը բիզնեսի ոլորտում հետամնաց երկիր է: Այստեղ չկան ո’չ նորմալ բանկային համակարգ, ո’չ ֆոնդային բորսա, ո’չ արժեթղթեր», - ասաց Աղանբեկյանը` հավելելով. - «Բայց, միեւնույն է, առաջիկա տարիներին պետք է լինեն: Այլ ճանապարհ չկա: Եվ արդեն իսկ նկատելի է` բանկային համակարգը առաջ է գնում, գալիս են մեծ ներդրումներ»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG