Մատչելիության հղումներ

Հասմիկ Պողոսյան. «Ծառայողական քննությունը նշանակվել է իմ հանձնարարությունները չկատարելու պատճառով»


Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ նախարարության աշխատակազմում ծառայողական քննությունը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի կողմից նախարարի հանձնարարականները չկատարելու պատճառով:

Երեկ կառավարությունը մեկ ամսով կասեցրեց մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Բարսեղյանի ծառայողական պարտականությունների կատարումը այն բանից հետո, երբ քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշեց ծառայողական քննություն անցկացնել նախարարության աշխատակազմում:

«Հարցը կապված է մեր ներքին կառավարման խնդիրների հետ, սա բացարձակապես ներքին հարց է», - ասաց Հասմիկ Պողոսյանը:

Նրա վկայությամբ՝ ծառայողական քննության ավարտից հետո համապատասխան որոշում կընդունվի:


Գայանե Դանիելյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG