Մատչելիության հղումներ

Կիեւում կքննարկվի Հարավային Կովկասի երկրների՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը


Մայիսի 27-ին Կիեւում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային Ժողովի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

Կիեւ են մեկնելու մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանը, որը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է, եւ Ավետ Ադոնցը:

Հայաստանի հարցով զեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը Երեւան կժամանեն հունիսի 10-ից հետո: Այնուհետեւ հարցը կմտնի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով, որի ամառային նստաշրջանը սկսվելու է հունիսի 23-ին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG