Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը կոչ է անում պարզել Միքայել Դանիելյանի դեմ հարձակման առնչությունը նրա գործունեությանը


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի դեմ հարձակման hետաքննության շրջանակներում պարզել, թե որքանով է շարժառիթ հանդիսացել Դանիելյանի իրավապաշտպան գործունեությունը:

«Միքայել Դանիելյանի նկատմամբ հարձակման հանգամանքները հուշում են, որ որպես իրավապաշտպան նրա հայտնի լինելը շարժառիթ է եղել», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարթները: - «Հայաստանի իշխանությունները պետք է դա հաշվի առնեն հարձակման փաստով ամբողջական եւ անաչառ հետաքննության շրջանակներում»:

Մայիսի 21-ին քաշքշուկ է տեղի ունեցել Միքայել Դանիելյանի եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախկին ղեկավար Տիգրան Ուրիխանյանի միջեւ, որի ընթացքում վերջինս գազային ատրճանակով կրակել է, եւ իրավապաշտպանը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG