Մատչելիության հղումներ

logo-print
Կաննի փառատոնում երեկ կայացել է Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» նոր կինոնկարի շնորհանդեսը:

«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ ֆիլմը պատմում է այն մասին, որ կանադացի ուսուցչուհին, որի դերակատարն է Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը, հանձնարարում է աշակերտներին ֆրանսերենից թարգմանել ամսագրային մի հոդված, որտեղ նկարագրված է, թե ինչպես մերձավորարեւելյան ծագումով մի ահաբեկիչ ռումբ է տեղադրում իր հղի ընկերուհու պայուսակում, մտադրվելով պայթեցնել ինքնաթիռը, որով պատրաստվում էր թռչել ընկերուհին: Ռումբն ի վերջո հայտնաբերվում է:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ, ֆիլմի հերոսը՝ Սիմոն անունով մի պատանի, ինտերնետի միջոցով իր ընկերներին համոզում է, որ ահաբեկիչը իր հայրն է եղել, իսկ նրա ընկերուհին հղի էր հենց իրենով:

Ինտերնետով տարածված այս պատմությունը բուռն հույզերի եւ քննարկումների առիթ է դառնում:

Կինոնկարի ցուցադրումից հետո կայացած ասուլիսում Էգոյանը ասել է, որ հակառակ գերիշխող կարծիքի` ինտերնետը ոչ թե համաշխարհային հանրություն է ձեւավորում, այլ առանձին խմբեր, որոնք միավորվում են ըստ հետաքրքրությունների:

«Դրանք ի վերջո ներփակված խմբեր են, որոնց անդամները պատասխանում են միմյանց», - ասել է կանադահայ ռեժիսորը:

Կաննի փառատոնի մրցանակակիրները հայտնի կդառնան երկուշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG