Մատչելիության հղումներ

Բոլոնյան գործընթացից դասախոսներն անտեղյակ են, իսկ ուսանողները բողոքում են


«Դասախոսների մեծ մասն անտեղյակ է գործընթացի հիմնական գործառույթներից եւ առաքելություններից»,֊ - փաստել է Արմեն Ճուղուրյանը:

Արմեն Ճուղուրյանը եւ Սերգո Երիցյանը հրատարակել են երկու ձեռնարկ, որոնցից մեկում 100 հարց ու պատասխանի կերպով բացատրվում է Բոլոնիայի հռչակագրի գործընթացի մանրամասները:

«Եվրոպայում հաջողություններ ունեցող ամեն համակարգ չէ, որ Հայաստանում նույնպես կարող է հաջողություն ունենալ», - նշեց տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողներից մեկը: Նա նաեւ նշեց, թե կրթության եւ պաշտպանության նախարարությունների միջեւ չկա համաձայնություն զինապարտների վերաբերյալ` զինապարտ ուսանողը չի կարող իր ուսումը շարունակել արտասահմանում:

Սերգո Երիցյանի պատասխանը հետեւյալն էր. - «Իսկապես կան խոչընդոտներ այս ամենի հետ կապված: Կառավարությունն ընդունել է որոշում, որը ոչ միայն լուծելու է կրթական այլ տարածքներում սովորող մեր ուսանողների` բանակին առնչվող խնդիրները, այլեւ լավագույններին թոշակ է հատկացվելու: Հետագայում այս եւ նմանատիպ խնդիրները կլուծվեն, սա դեռ սկիզբն է»:

Մասնավոր բուհերից մեկի ներկայացուցչին էլ հետաքրքրում էր, թե հնարավոր չէ արդյո՞ք կրեդիտային համակարը ներմուծել նաեւ մասնավոր բուհեր:

«Ցավոք, մենք այսօր կրեդիտային համակարգին համապատասխան կրթական չափորոշիչներ չունենք: Կրթության կազմակերպիչներն ուշանում են, եւ դա կարող է որոշակի խզման բերել: Մենք կարող ենք մի կողմից չունենալ չափորոշիչեր, մյուս կողմից՝ փորձել մեր կրթությունը համապատասխանեցնել կա'մ հին չափորոշիչներին, կա'մ գոյություն չունեցողին», - ասաց Երիցյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG