Մատչելիության հղումներ

Պատգամավոր կդառնա Ռուբիկ Հարությունյանը, Ստրասբուրգ կգնա Նաիրա Զոհրաբյանը


Երեկ լրացավ ժամկետը, որի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը կարող էր հետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը:

Այս մանդատի համար հերթը հասել է «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրացուցակից Ռուբիկ Հարությունյանին:

Իսկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմում Վահե Հովհաննիսյանի փոխարեն այսուհետ Ստրասբուրգ կգործուղվի Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վեհաժողովի հունիսյան նստաշրջանին մասնակցելու է եւ անպայման ելույթ է ունենալու Հայաստանին վերաբերող բանաձեւի կատարման հարցով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG